ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am
![Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am](up/article/big/file_53423_9509133.jpg)
Ցողունային բջիջը ոչ հասուն (չտարբերակված) բջիջն է, որից կարող են զարգանալ բազմաբջիջ օրգանիզմի տարատեսակ բջիջներ: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնավերականգնման՝ կիսվելու առանց տարբերակման և առանց ֆենոտիպի փոփոխման: Այդպիսի վիճակում նրանք կարող են անսահմանափակ կիսվել: Ցողունային բջիջների կարևոր հատկություն է նրանց ներուժը (պոտենտությունը)՝ բջիջների տեսակների որոշակի քանակի ստեղծման հնարավորությունը: Այսպես, տոտիպոտենտություն նշանակում է, որ տվյալ ցողունային բջիջը կարող է սկիզբ տալ օրգանիզմի ցանկացած բջջի, իսկ պլյուրիպոտենտությունը՝ ցանկացած բջիջ, բացի սաղմնային թաղանթի բջիջները:
Մուլտիպոտենտ բջիջների հնարավորությունները փոքրացած են մինչև մեկ սաղմնային թերթիկի սահմանները: Այսպես, մեզոդերմայի ցողունային բջիջը կարող է դառնալ սրտամկանի, ստամոքսի հարթ մկանների, ոսկրերի, աճառների, արյան նախատիպ, բայց ոչ նեյրոնների, որոնք առաջանում են էկտոդերմից:
Փաստորեն, զիգոտան (բեղմնավորված ձվաբջիջը) նույնպես ցողունային բջիջ է:
Այս բջիջները կարող են զգալ քիմիական ազդանշանները, որոնք նրանց դրդում են տեղափոխվել վնասված հյուսվածքներ և տարբերակվել, որից հետո նրանք վերականգնում են վնասված կամ մահացած բջիջները` նպաստելով ապաքինմանը:
Վերջին ժամանակները կլինիկական պրակտիկա է ներդրվել ցողունային բջիջների տրանսպլանտացիան, ինչը նոր մոտեցում է շատ հիվանդությունների բուժմանը՝ նյարդային, սիրտ-անոթային և այլ օրգան-համակարգերի, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին, վերքերի ապաքինմանը, ինչպես նաև` երիտասարդացման:
Ցողունային բջիջների հետազոտման կարևորագույն քայլը ճապոնացիներ Կատսուտոսի Տակախասիի և Սինյա Յամանակայի բացահայտումն էր. սոմատիկ բջիջների (մարմնի բջիջների` սեռական բջիջներից զատ), կերպափոխումը պլյուրիպոտենտ ցողունային բջիջների: Ինդուկցված ցողունային բջիջների (արհեստականորեն ստացված) ուսումնասիրության համար Սինյա Յամանական և Ջոն Գերդոնը 2012 թ. արժանացան Նոբելյան մրցանակի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru](up/article/small/file_57472_8993464.jpg)
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
![](images/calendar.png)
![Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news](up/article/small/file_56880_5917505.jpg)
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
![](images/calendar.png)
![Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news](up/article/small/file_56879_7437229.jpg)
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am](up/article/small/file_55541_3135163.jpg)
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
![](images/calendar.png)
![Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am](up/article/small/file_55500_8792145.jpg)
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
![](images/calendar.png)
![Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am](up/article/small/file_55494_5904236.jpg)
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am](up/article/small/file_55301_9980060.jpg)
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
![](images/calendar.png)
![Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am](up/article/small/file_55245_5146081.jpg)
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
![](images/calendar.png)
![Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am](up/article/small/file_55141_2747127.jpg)
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am](up/article/small/file_55034_3766818.jpg)
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
![](images/calendar.png)
![Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am](up/article/small/file_55003_39632.jpg)
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
![](images/calendar.png)
![Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am](up/article/small/file_54976_4251799.jpg)
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYILE8U0' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403